«Ռեալը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի պաշտպանին։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ երկու ակումբներն էլ հետաքրքրված են «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբայով։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Նաչոյի հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում ձեռք բերել որակյալ ֆուտբոլիստի։

ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է ամրապնդել այս դիրքը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Ֆրանսիացին «Արսենալի» կազմում անցկացրել է 83 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։