Պոլ Պոգբան խոսել է իր ապագայի մասին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես երբեք չեմ ասել, որ ավարտել եմ ֆուտբոլը։ Ես չեմ ուզում դադարեցնել խաղալը։ Ես դարձա անարդարության զոհ, բայց դեռ հնարավորություն ունեմ վերադառնալու։ Շարունակում եմ մարզվել, ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում։ Ես դեռ պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ։ Ես դեռ չեմ շփվել տնօրենի և մարզչի հետ, կարծում եմ՝ սպասում են իմ բողոքարկմանը։ Մենք պետք է լավատես մնանք»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Spot Italia-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։