Պաշտոնական․ Պորտուգալացի հարձակվողը տեղափոխվեց «Նոա»

«Նոան» պայմանագիր է կնքել Պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոի հետ։

Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։

29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։