Պաշտոնական․ «Չելսին» նորեկ ունի

«Չելսին» հայտարարել է «Լեսթեր Սիթիի» կենտրոնական կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլի հետ պայմանագիր կնքելու մասին։

25-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցած մրցաշրջանում Դյուսբերի-Հոլը Չեմպիոնշիփում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։