«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը 38-ամյա դարպասապահի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է դարպասապահ Թոմ Հիթոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

38-ամյա անգլիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Հիթոնի վերջին ելույթը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարին՝ անառիկ պահելով դարպասը։