«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառել Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ կարող է վաճառել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, անգլիացին նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը այս պահին թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Անգլիացին տարեկան վաստակում է ավելի քան 18 միլիոն եվրո։

Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Ռեշֆորդը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։