Լիոնել Մեսսին վերադարձել է ագզային թիմի մարզումներին

Լիոնել Մեսսին վերադարձել է մարզումներին COPA AMERICA-ի քառորդ եզրափակիչից առաջ։

Արգենտինայի հավաքականի հարձակվողը մկանային վնասվածք է ստացել Չիլիի հետ խմբային փուլի խաղում։ Մեսսին բաց թողեց Պերուի դեմ հանդիպումը։

Երկուշաբթի օրը Մեսսին վերադարձել է Արգենտինայի ընդհանուր խմբի մարզումներին։ Ֆուտբոլիստը խաղից առաջ անհատական ​​աշխատել է կինեզոլոգի հետ։

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կխաղա Էկվադորի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 5-ի գիշերը։