Լիոնել Մեսսին սկսել է մարզվել Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի խաղից առաջ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին երկուշաբթի սկսել է մարզվել ազգային թիմի հետ, երբ նրանք պատրաստվում են Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչին։

Մեսսին չի մարզվել այն բանից հետո, երբ հունիսի 26-ին Չիլիի հետ խմբային փուլի խաղում (1։0) ստացավ մկանային վնասվածք։ Վնասվածքի պատճառով 37-ամյա արգենտինացին բաց է թողել Պերուի հետ հանդիպումը (2։0)։

Ամերիկայի գավաթի 1/4-րդ եզրափակչի Արգենտինա – Էկվադոր հանդիպումը կկայանա հուլիսի 5-ի գիշերը։