Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան», որի կազմում նա խաղացել է մինչ Լա Լիգա տեղափոխվելը։

Անցած մրցաշրջանում Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում։ Հարձակվողը դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։