Ալեքսիս Սանչեսը հեռացավ «Ինտերից»

«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ ակումբից հեռանալու մասին:

35-ամյա չիլիացին պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացել է «Ինտերից»։

Սանչեսը «ներաձուրիի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից և ակումբի հետ նվաճել է 5 տիտղոս։

Անցած մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում թիմի 33 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։