Իկեր Կասիլյաս. «Նա էներգիա է տալիս ուրիշներին և օգնում նրանց կատարելագործվել»

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին։

«Մբապպեն ֆուտբոլիստ է, ով շատ առավելություններ է տալիս թիմին։ Նա էներգիա է տալիս ուրիշներին և օգնում նրանց կատարելագործվել։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կվարվեն նրա հետ «Ռեալում» մյուս ակումբները։ Մադրիդյան թիմը լավ է ամրապնդվել, բայց մյուս ակումբները պետք է փորձեն դժվարացնել նրանց կյանքը»,- Իկերի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Ֆուտբոլիստը մադրիդյան թիմի շարքերը համալրել է այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։