Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակչում մրցեցին Հոլանդիայի և Ռումինիայի հավաքականները։ Հոլանդիայի հավաքականը փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց՝ 3:0 հաշվով։
Հոլանդիայի հավաքականի կազմից աչքի ընկան Կոդի Գակպոն, ինչպես նաև դուբլի հեղինակ դարձավ Դոնել Մալենը։
Քառորդ եզրափակիչում Հոլանդիան կմրցի Ավստրիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։