EURO-2024. Ֆրանկֆուրտում թեժ էր․ Պորտուգալիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Սլովենիային

EURO-2024-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիան Ֆրանկֆուրտում մրցեց Սլովենիայի դեմ։

Թիմերը 90 րոպեների ընթացքում չպարզեցին հաղթողին ու խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին Պորտուգալիան հիանալի հնարավորություն ունեցավ։

Դիոգու Ժոտան վաստակեց 11-մետրանոց, որը չկարողացավ դիպուկ իրացնել Կրիշտիանու Ռոնալդուն։

Հաղթողին պարզելու համար թիմերը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի գնացին, որտեղ ավելի դիպուկ էին պորտուգալացի ֆուտբոլիստները (3։0)։

Այսպիսով, քառորդ եզրափակչում Ֆրանսիան կմրցի Պորտուգալիայի հետ։