Կրիշտիանու Ռոնալդու. «Մեզ բարդ խաղ է սպասվում Ֆրանսիայի հետ»

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ խաղից իր սպասելիքներով:

«Մեզ բարդ խաղ է սպասվում Ֆրանսիայի հետ, որը հաղթելու ֆավորիտներից մեկն է։ Բայց մենք պատրաստվում ենք պայքարել, թիմը լավ վիճակում է գտնվում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։