Կրիշտիանու Ռոնալդու. «Եկեք անենք այն ամենը, ինչ կարող ենք»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Սլովենիայի նկատմամբ տարած հաղթանակը (0։0, 11մ․ 3։0)։

Խաղի 105-րդ րոպեին Պորտուգալիան 11 մետրանոցի իրավունք ստացավ։ Հարձակվող Ռոնալդուն մոտեցավ գնդակին, սակայն նրա հարվածը հետ մղեց Յան Օբլակը։ Դժգոհ պորտուգալացին բաց թողած պահից հետո նույնիսկ արտասվեց։

«Անբացատրելի պահեր։ Եկեք անենք այն ամենը, ինչ կարող ենք։ Շնորհակալություն» – գրել է Ռոնալդուն սոցցանցերում։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ։