COPA AMERICA. Կայացան C խմբի երրորդ տուրի հանդիպումները

Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացան C խմբի երրորդ տուրի հանդիպումները։

Ուրուգվայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին, 66-րդ րոպեին աչքի ընկավ Մատիաս Օլիվերան։

Խմբի մյուս խաղում Պանաման 3:1 հաշվով հաղթեց Բոլիվիային։

Այսպիսով, Ուրուգվայը խմբային փուլն ավարտեց առաջին տեղում՝ 9 միավորով, Պանաման (6)՝ երկրորդ, ԱՄՆ (3)՝ երրորդ, Բոլիվիան (0)՝ չորրորդ։