Բրահիմ Դիաս. «Ես շատ երջանիկ եմ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը խոստովանել է, որ ուրախ է խաղալ մադրիդյան ակումբում։

«Ես շատ երջանիկ եմ «Ռեալում»։ Ուրախ եմ, որ լավ ֆուտբոլիստներ են գալիս այստեղ։ Սա «Ռեալն» է, այստեղ պետք է լինեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»,- Դիասի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ը։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։