BBC-ն ուղիղ եթերում ծաղրել է Կրիշտիանու Ռոնալդուին 📷

Բրիտանական BBC հեռուստաալիքը EURO-2024-ի Սլովենիայի հետ խաղի ուղիղ եթերում ծաղրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (0:0, 11մ. 3:0)։

Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին Ռոնալդուն չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, որը հետ է մղել սլովենացի դարպասապահ Յան Օբլակը։

BBC-ի եթերում, վրիպումից հետո, Ռոնալդուի ազգանվան փոխարեն գրված է եղել Misstiano Penaldo։

Image