«Բարսելոնան» որոշել է հենակետային կիսապաշտպանի դիրքի առաջնահերթ թեկնածուին

«Բարսելոնան» որոշել է հենակետային կիսապաշտպանի դիրքի առաջնահերթ թեկնածուին։

Հիշեցնենք, որ «բլաուգրանաները» նախկինում դիտարկում էին «Ռեալ-Սոսյեդադից» Միկել Մերինոյին և անգլիական «Էվերթոնից» Ամադու Օնանային։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանաները» ընտրել են Օնանին, ով երեկ անցկացրել է իր վերջին հանդիպումը EURO-2024-ում, քանի որ Բելգիայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից։

Հիշեցնենք, որ «Բլաուգրանային» վերջին շաբաթներին կապում են նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ։