«Բարսելոնան» հայտնել է ԱՊԼ-ի գրանդին Ժյուլ Կունդեի տրանսֆերային արժեքը

«Բարսելոնան» որոշել է կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերային արժեքը։ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», որն արդեն կապ է հաստատել կատալոնացիների հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել ֆրանսիացուն վաճառելու հնարավորությունը, եթե նրա համար առաջարկեն առնվազն 60 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։