«Ասթոն Վիլան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Լութոնի» կիսապաշտպան Ռոս Բարքլին պայմանագիր է կնքել «Ասթոն Վիլայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա անգլիացու հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։

Անցած մրցաշրջանում Բարքլին «Լութոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։