«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Միկել Արտետային

«Արսենալը» գոհ է Միկել Արտետայի աշխատանքից՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է նոր պայմանագրի շուրջ կողմերի բանակցությունների մասին։

«Բանակցում են։ Քննարկումներ կան, բայց երկու կողմից էլ շտապողականություն կամ խուճապ չկա, քանի որ իրենց լավ են զգում։ Արտետան շատ երջանիկ է Արսենալում»»,- ասել է Ռոմանոն GiveMeSport-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ մարզչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։