Անխել դի Մարիան կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է կարիերան շարունակել աշխարհի չեմպիոն Անխել դի Մարիան։ 36-ամյա ֆուտբոլիստը նախկինում դարձել էր ազատ գործակալ՝ «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են արգենտինական «Ռոսարիոն» և թուրքական «Բեշիքթաշը»։

Արգենտինացին որոշում կկայացնի 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։