Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Խետաֆեն»։ Տրանսֆերը կարող է իրականացվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։
Ալվարոյի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ 2023/2024 մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում։ Ալվարոն մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի հեղինակ։