Ալվարո Մորատան մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելուն

Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելուն։

Ինչպես հայտնում է Relevo-ն, սաուդյան «Ալ-Քադիսիյա» ակումբը գործնականում համաձայնեցրել է 31-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ սաուդցիները Մորատայի տրանսֆերի վրա ընդհանուր առմամբ կծախսեն մոտ 50 միլիոն եվրո, ընդ որում գումարի մեծ մասը կուղղվի ֆուտբոլիստի աշխատավարձին:

Անցած մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։