Ալվարո Մորատան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հաստատել է, որ չի հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Չեք կարող պատկերացնել, թե ինչ նշանակում այս մարզաշապիկով հաղթելը։ Եվ ես կանգ չեմ առնի, մինչև չհասնեմ դրան»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Մորատայի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։