Ադրիեն Ռաբյոն իսպանական գրանդից հրավերի է սպասում

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ 29-ամյա խաղացողը դեռ չի բաժանվել «Յուվենտուսից», սակայն նրա պայմանագիրը թուրինյան թիմի հետ պաշտոնապես ավարտվել է։

Կիսապաշտպանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով բանակցել այլ ակումբների հետ։ Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ Ռաբյոն հրաժարվել է «Յուվենտուսի» վերջին առաջարկից՝ ֆուտբոլիստին առաջարկել են 8 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նրան չի բավարարել այդ առաջարկը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին առաջարկ ունի «Լիվերպուլից», մինչդեռ ինքը հրավեր է սպասում «Ռեալից», որը, ամենայն հավանականությամբ, փոխարինող կփնտրի հեռացած Տոնի Կրոսին։