ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ջուդ Բելինգհեմին 🎥

ՈւԵՖԱ-ն կվերանայի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ժեստը։

Կարգապահական կոմիտեն կուսումնասիրի կիսապաշտպանի պահվածքը EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Սլովակիայի հավաքականին խփած գոլից հետո։

Բելինգհեմը 95-րդ րոպեին գոլ խփեց՝ փրկելով իր թիմին պարտությունից, որից հետո ժեստ արեց դեպի աճուկը։