«Թոթենհեմը» որոշում է կայացրել Սոնի ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնը ամենայն հավանականությամբ չի լքի լոնդոնյան ակումբը։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրին՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է օգտվել 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ երկարաձգելու տարբերակից։ Նշվում է, որ այս կետը նշված է Սոնի գործող պայմանագրում։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 35 հանդիպման, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Սոնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։