Տոնի Կրոս. «Այսօր պաշտոնապես իմ վերջին օրն է որպես «Ռեալի» ֆուտբոլիստ» 📸

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը դարձել է ազատ գործակալ։ Նախօրեին ֆուտբոլիստը լուսանկար էր հրապարակել որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող՝ իր ճանապարհորդության սկզբում, երբ նա հաղթեց Չեմպիոնների Լիգան, և կարիերայի ավարտին Մադրիդում՝ բազմաթիվ գավաթներով։

«Այսօր պաշտոնապես իմ վերջին օրն է որպես «Ռեալի» խաղացող։ Տարօրինակ է, բայց ես միշտ ձեզնից մեկն եմ լինելու։ «Ռեալ Մադրիդ», ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ»,- գրել է Տոնի Կրոսը։

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ավարտին Տոնի Կրոսը կավարտի իր կարիերան։

Մադրիդի «Ռեալի» կազմում Տոնի Կրոսն անցկացրել է 465 հանդիպում, դարձել 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։