Տոնի Կրոս. «Սա իմ վերջին օրն է որպես «Ռեալի» ֆուտբոլիստ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերում գրառում է կատարել մադրիդյան ակումբում իր վերջին օրվա մասին։

«Սա իմ վերջին օրն է որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Տարօրինակ զգացողություն է, բայց ես միշտ կմնամ ձեզնից մեկը։ Հավերժ երախտապարտ եմ ձեզ»,- գրել է Կրոսը սոցցանցում։

Կրոսը մադրիդյան գրանդում է հանդես գալիս 2014 թվականից, որտեղ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիայից»։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 464 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։