Ուկրաինացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել հռոմեական ակումբում

Կիեւի «Դինամոյի» եւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլայ Շապարենկոն կարող է կարիերան շարունակել իտալական «Լացիոյում», հայտնում է Calcio Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները հետևել են Շապարենկոյի ելույթին EURO-2024-ում և պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 10 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում 25-ամյա Նիկոլայ Շապարենկոն «Դինամոյի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ուկրաինացու արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։