Վրաստանի նախագահն ու վարչապետը շնորհակալություն են հայտնել ազգային հավաքականին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել երկրի հավաքականին EURO-2024-ում ցուցադրած խաղի համար։

Վիլի Սանյոլի թիմը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ՝ խմբային փուլի վերջին խաղում հաղթելով Պորտուգալիային, սակայն կիրակի օրը 16-րդ տուրում ծանր պարտություն կրեց Իսպանիայից՝ 1։4 հաշվով։

Պետության ղեկավարն իր սոցիալական ցանցում գրել է. «Երբեմն պարտությունը հաղթանակ է: Շնորհակալություն մեր տղաներին»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես արձագանքել է պատմության մեջ թիմի դեբյուտային Եվրոպայի առաջնությունից հեռանալուն։ «Շնորհակալություն լավ խաղի համար»,- գրել է նա։