Ստանիսլավ Լոբոտկան խոսել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

«Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան խոսել է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

««Բարսելոնա»․ Ես այս ակումբին հետևել եմ մանկուց, երբ Դեկուի և Ռոնալդինյոյի նման ֆուտբոլիստները դեռ խաղում էին այնտեղ։ Եթե ​​առաջարկ գա, ես կցանկանայի ընդունել այն»,- Լոբոտկայի խոսքերն է մեջբերում է Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ սլովակ կիսապաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։