Իսպանիան կրկնեց EURO-ի ռեկորդը հարվածների քանակով

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչում հաղթեց Վրաստանին (4։1)։

Հանդիպման մեկնարկային 45 րոպեներին իսպանացիները 17 հարված կատարեցին մրցակիցների դարպասին։

Ըստ Opta-ի՝ սա Եվրոպայի առաջնությունների ռեկորդի կրկնությունն է։

Նման արդյունքի հասավ Ռուսաստանի հավաքականը, որը նույնպես առաջին խաղակեսում 17 հարված կատարեց Շվեդիայի դեմ EURO-2008-ում։