Սերխի Ռոբերտոն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի պայմանագիրը լրացել է «Բարսելոնայի» հետ և ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Նրա պայմանագիրը գործում էր մինչև հունիսի 30-ը։

Հաղորդվում է, որ եթե կատալոնացիները լուծեն գրանցման հետ կապված խնդիրները, ապա Ռոբերտոն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ինտերը» և «Ժիրոնան»։

Նախորդ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։