Պոլ Պոգբան հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական

Դոպինգի համար 4 տարով որակազրկված Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբան EURO-2024-ի 1/8 եզրափակչի խաղից առաջ հրավիրվել է ազգային թիմ։

Պոգբան, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի 2018 թվականի Աշխարհի չեմպիոն Բլեզ Մատյուիդին կհանդիպեն թիմի ներկայիս խաղացողների հետ՝ ոգեշնչելու նրանց հետագա հաղթանակների համար։

Հուլիսի 1-ին Դյուսելդորֆում կկայանա 1/8 եզրափակիչ Ֆրանսիա – Բելգիա հանդիպումը։