Պաշտոնական․ Խուան Կուադրադոն հեռացավ «Ինտերից»

«Ինտերի» պաշտպան Խուան Կուադրադոն հեռացել է ակումբից, հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը։

36-ամյա կոլումբիացին թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Կուադրադոն «Ինտերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։