Պաշտոնական․ «Բարսելոնայի» սանը տեղափոխվեց «Չելսի»

«Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գիյուն տեղափոխվեց «Չելսի», հայտնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը։

18-ամյա իսպանացին 5 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Գիյուն «Բարսելոնայի» սան է։ Նա կատալոնական թիմի հիմնական կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։