Նիկո Ուիլյամսը եզակի ռեկորդ սահմանեց EURO-ի պատմության մեջ

Կիրակի օրը՝ հունիսի 30-ին, կայացավ EURO-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։

Իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսը եզակի ռեկորդ է գրանցել EURO-ի պատմության մեջ. 21-ամյա հարձակվողը դարձավ առաջին խաղացողը, ով կարողացավ մկենարկային կազմում հայտնվել, խփել մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում և փոխանցումների 100 տոկոս ճշգրտություն ցույց տալ (46-ից 46-ը): .

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կխաղա Գերմանիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։