«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մարզական տնօրեն ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Դեն Էշվորթին ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։

Նախկինում 53-ամյա անգլիացին նմանատիպ պաշտոն է զբաղեցրել «Նյուքասլում», ինչպես նաև աշխատել է «Բրայթոնում», «Վեստ Բրոմվիչում» և Անգլիայի հավաքականում։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 8-րդ տեղը Պրեմիեր Լիգայում և նվաճել Անգլիայի գավաթը։