«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ մտածելով կազմն ուժեղացնելու հնարավորությունների մասին։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխով։

Նշենք, որ խոսակցությունները վաղուց են կապում 29-ամյա Կիմիխին «Բավարիայի» հետ։ Գործող պայմանագիրը ֆուտբոլիստին կապում է մյունխենյան ակումբի հետ մինչև 2025 թվականի կեսերը։ Եթե ​​«Բավարիան» չերկարաձգի աշխատանքային պայմանագիրը Կիմիխի հետ, ապա ակումբին ավելի ձեռնտու կլինի վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար չկորցնի։

Ավարտված մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։