Լուիս դե լա Ֆուենտե. «Երեկվա խաղում մենք կարող էինք 8-9 գոլ խփել Վրաստանին»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է EURO-2024-ի 1/8 եզրափակչում Վրաստանի նկատմամբ տարած հաղթանակը (4:1):

«Մենք շատ ուրախ ենք. մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ այստեղ լինելու համար, և մեր վերջին արդյունքներն ապացուցում են դա: Ամբողջ խաղի ընթացքում մենք կարող էինք 8 կամ 9 գոլ խփել: Մրցակիցը վտանգավոր էր հակագրոհների ժամանակ, բայց մենք արեցինք առավելագույնը։

Ֆուտբոլիստները լավ են հասկանում խաղային իրավիճակները, երբ պետք է ավելի շատ վազել և երբ ավելի շատ գնդակին տիրել: Դժվար էր խաղի ընթացքի պատճառով, բայց մեզ հաջողվեց հանգստություն պահպանել։ Նրանք չորս գնդակ բաց թողեցին, բայց կարող էին շատ ավելին բաց թողնել:

Ֆուտբոլիստները շատ ուրախ են. մեզ համար շատ կարևոր հանդիպում էր, դրա շնորհիվ մենք քառորդ եզրափակչում կխաղանք Գերմանիայի հետ։ Մենք գիտեինք, թե որքան կարևոր է դրան հասնելը. մեզ ոչ ոք ոչինչ չի տվել, մենք ամեն ինչի հասել ենք աշխատանքով: Մենք վստահ ենք»։