Լամին Յամալը կրկնել է Զինեդին Զիդանի ձեռքբերումը

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ՝ մրցաշարի 1/8 եզրափակչի փուլում 4։1 հաշվով հաղթելով Վրաստանի հավաքականին։

Հանդիպման գլխավոր հերոսներից էր 16-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալը։ «Բարսելոնայի» խաղացողը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Յամալը նաև դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ միայն երկրորդ խաղացողը, ով կարողացել է մեկ խաղում առնվազն 5 հարված կատարել և առնվազն 5 հնարավորություն ստեղծել թիմակիցների համար, հաղորդում է Opta-ն։

Յամալը Վրաստանի հետ խաղում 7 հարված ու 6 գոլային պահ է ստեղծել։ Երկրորդ նման դեպքը գրանցվել է EURO-2004-ում, երբ ֆրանսիացի Զինեդին Զիդանը Անգլիայի դեմ խաղում կատարել է 6 հարված և 6 հնարավորություն ստեղծել։