Լամին Յամալը կրկնեց նաև Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը

Գերմանիայում ընթանում է EURO-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը հանդիպում է Վրաստանի ընտրանու հետ։

Գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը:

Opta-ի փոխանցմամբ՝ 16-ամյա իսպանացին, ում համար այս գոլային փոխանցումը երկրորդն էր մրցաշարում, կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի նվաճումը Եվրոպայի առաջնությունում։ Պորտուգալացուց հետո Յամալը դարձավ երկրորդ երիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացավ մի քանի գոլային փոխանցում կատարել մրցաշարում։