Կիլիան Մբապպեն բացատրել է, թե ինչու է Ֆրանսիան քիչ գոլեր խփում EURO-ում

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է EURO-2024-ի 1/8 եզրափակչի Բելգիայի ընտրանու հետ խաղից իր սպասելիքներով։

«Խմբային փուլում մենք չհաղթեցինք Հոլանդիային և Լեհաստանին։ Բելգիան լավ թիմ է, որը կորցրել է կարևոր խաղացողների։ Նրա երիտասարդ խաղացողները «քաղցած» են: Նա միշտ վտանգ է ներկայացնում: Մենք շատ ոգևորված ենք այս խաղով: Մենք չենք պատրաստվում խաղը սկսել 1-0 հաշվով»,- ասել է Կիլիանը։

Մբապպեն պատասխանել է նաև լրագրողի հարցին, թե ինչու Ֆրանսիայի հավաքականը շատ գոլեր չի խփում մրցաշարում (2 գոլ 3 խաղում)։

Որովհետև մենք ռիսկի չենք դիմում: Ամենակարևորն այն է, որ սա չմնա տղաների գլխում։։ Վստահ եմ, որ մենք կօգտվենք շանսից»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։