Խվիչա Կվարացխելիա. «Մենք հպարտության զգացումով ենք հեռանում Եվրոպայի առաջնությունից»

Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է թիմի արդյունքները Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։

Նախօրեին վրացիներն ավարտեցին իրենց ելույթը մրցաշարում՝ 1/8-րդ եզրափակչում պարտվելով Իսպանիային (1։4)։

«Մենք հպարտության զգացումով ենք հեռանում Եվրոպայի առաջնությունից։ Շատ զարմանալի հույզերով և հիշողություններով։ Ուրախության ու հպարտության շատ պահեր պարգևեցինք մեր ժողովրդին ու երկրին։ Ես դրանում համոզվեցի, երբ տեսա, թե ինչպես են վրացիները ուրախանում տրիբունաներում, հեռուստացույցների առջև և փողոցներում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, մենք շարունակում ենք աշխատել, զարգանալ և ավելի ուժեղ կվերադառնանք»,- գրել է Կվարացխելիան սոցցանցերում։