Կևին դե Բրույնեն խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Եվրոպայի առաջնությունից հետո կվայելեմ արձակուրդս, իսկ հետո կվերադառնամ «Մանչեսթեր Սիթի»։ Ենթադրում եմ, որ ակումբի հետ բանակցությունները տեղի կունենան մոտակա ամիսներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից։ Անցած մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։