Ջուդ Բելինգհեմը գոլից հետո տգեղ ժեստով է աչքի ընկել 🎥

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է իր ժեստը՝ EURO-2024-ում գոլ խփելուց հետո։

Կիսապաշտպանը 95-րդ րոպեին փրկեց իր ազգային թիմին՝ գրավելով Սլովակիայի դարպասը։ Գոլից հետո Բելինգհեմը ձեռքով ժեստ արեց, որը, թվում էր, սլովակներին է վերաբերում։

Սոցցանցերում այս ժեստը դիտվել է որպես ծաղր իրենց մրցակիցների նկատմամբ։

«Այս ժեստը կատակ է «մեր ժողովրդի համար»։ Այն խաղին ներկա մտերիմ ընկերներին էր ուղղված։ Սլովակիայի հավաքականն այսօր իր ելույթի համար հարգանքից բացի ոչինչ չի վաստակել»,- գրել է Բելինգհեմը սոցցանցերում։