Ջուդ Բելինգհեմը հավասարվեց Փոլ Սքոուլզին, Դևիդ Բեքհեմին և Ֆրենկ Լեմպարդին

Հունիսի 30-ին Գելզենկիրխենում կայացավ 1/8 եզրափակիչ Անգլիա – Սլովակիա հանդիպումը։ Անգլիացիները կարողացան 2։1 հաշվով հաղթել սլովակներին։

Խաղն ավելացված ժամանակ տեղափոխեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին: Ջուդի համար գոլը երրորդն էր խոշոր միջազգային մրցաշարերում։

Բելինգհեմը Եվրոպայի առաջնություններում և Աշխարհի առաջնություններում խփել է նույնքան գոլ, որքան անգլիացի լեգենդար կիսապաշտպաններ Փոլ Սքոուլզը, Դևիդ Բեքհեմը և Ֆրենկ Լեմպարդը (3 գոլ)։